211652_close_icon
views-count147979 դիտում article-date 13:57 28-10-2020

Նոր մանրամասներ՝ Երևանում հղի կնոջ ավտոմեքենայի ուղղությամբ արձակած կրակոցների դեպքից. կասկածյալն ու տուժածները քավոր-սանիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Սարդարյանը, ով կասկածվում է հոկտեմբերի 25-ին Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում իր մոտ եղած ողորկափող հրացանից Երևանի բնակիչ Կառլեն Ն-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, երբ վերջինս եղել է Chrysler մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ քննական հսկայածավալ համատեղ միջոցառումներ, պարզել են նաև, որ Հ. Սարդարյանը եղել է դեռևս չպարզված անձի կողմից վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով։ Դեպքի օրը նշված ավտոմեքենայով փակել են Chrysler-ի առաջ, ապա Հ. Սարդարյանն իջել է ավտոմեքենայից և կրակոցներ արձակել Chrysler-ի ուղղությամբ, որից հետո Infiniti-ով Հ. Սարդարյանն ու մյուս անձինք դիմել են փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սարդարյանը Ռուսաստանի Դաշնությունից ամիսներ առաջ է վերադարձել, նա նախկինում ՌԴ-ում դատապարտված է եղել, և ըստ տեղեկությունների՝ նա և տուժածները քավոր-սանիկ են։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/25/1168685/]հայտնել [/url]էինք, որ հոկտեմբերի 25-ին կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ էր ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ, 25-ամյա Կառլեն Ն.-ն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Ղափանցյան փողոցի իր տանից: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 06:00-ին մեկ այլ բժշկական կենտրոնից հերթական ահազանգ էր ստացվել Արաբկիրի ոստիկանություն, որ «ճակատի քերծվացք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել էր նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 18-ամյա Անգելինա Հ.-ն է, ով ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է «Քանաքեռ ԳԷս»-ում: Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Վաթյանի գլխավորությամբ պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Ղափանցյան փողոցում փակել էին Անգելինա Հ.-ի վարած Chrysler մակնիշի 50 TՏ 900 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո անհայտ ավտոմեքենայի միջից ուղևորը դուրս էր եկել և ողորկափող որսորդական հրացանով կրակել էր Chrysler ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով էլ Կառլեն Ն.-ն ստացել էր մարմնական վնասվածքներ: Արդեն դեպքի վայր էին ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Միրզոյանի, Գալուստ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 16 մմ տրամաչափի 1 կրակված և 1 չկրակված փամփուշտներ, ավտոմեքենայի մեջ էլ՝ արնանման հետքեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր