211652_close_icon
views-count1589 դիտում article-date 21:32 13-12-2021

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին ներկայացվել է 14 մլն դրամի հատուցման պահանջ

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։

«Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ»,-այս մասին նշված է Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են  վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226  ՀՀ դր.։

Նմանատիպ նյութեր