211652_close_icon
views-count2318 դիտում article-date 20:26 13-12-2021

Զարմանալի է ու անհասկանալի. «Ռեալի» տնօրենը՝ ՉԼ-ի կրկնակի վիճակահանության մասին

«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն իր դժգոհությունն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի կրկնակի վիճակահանությամբ:
 
Առաջին վիճակահանությամբ, որը չեղարկվեց ծրագրային սխալների պատճառով, «արքայական» թիմի մրցակից էր դարձել «Բենֆիկան»: Կրկնակի վիճակահանությունից հետո «Ռեալին» բաժին հասավ ՊՍԺ-ն:
 
«Դա շատ զարմանալի է ու ցավալի: Շատ դժվար է սա հասկանալ: Պետք է հաշվի առնել միլիոնավոր երկրպագուներին, ինչպես նաև ամբողջ մարզական աշխարհին, որոնք սպասում էին վիճակահանությանը:
 
Մենք եռանդով ենք սպասում ՊՍԺ-ի հետ հանդիպմանը՝ հասկանալով, թե այս մրցաշարն ինչ է նշանակում մեր ակումբի և երկրպագուների համար: Գիտակցում ենք մրցակցի ուժն ու նրա խաղացողների մակարդակը, բայց վստահ ենք, որ կանցկացնենք երկու հրաշալի հանդիպում: Հուսով ենք, որ դուրս կգանք քառորզ եզրափակիչ», ասել է Բուտրագենյոն:

Նմանատիպ նյութեր