211652_close_icon
views-count62561 դիտում article-date 22:33 29-10-2022

Մահվան ելքով կրկնակի վրաերթ Կոտայքի մարզում․ Պռոշյան գյուղում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա Ford Focus-ը՝ կրկնակի վրաերթի ենթարկել, հետիոտնը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ford Focus մակնիշի ավտոմեքենայի կողմից հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել։
 
Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է հետիոտնի մահը։
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Աշոտ Մխիթարյանը, Տիգրան Բունիաթյանն ու Էդուարդ Աղաբեկյանը, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ մահացածը վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող տներից մեկում էր ապրում։
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ։
 
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետ Հայկ Հակոբյանը և  հատկապես կարևոր գործերով քննիչ Ասլան Փիլոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննիչ Ա․ Փիլոյանի կողմից  նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Գ․Շամշյանի տեղեկություններով, երկու ավտոմեքենաների վարորդներն էլ դեպքի վայրից փախուստի չեն դիմել, ինքնակամ ներկայացել են տեղում ծառայություն կատարող Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
 
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր