211652_close_icon
views-count1970 դիտում article-date 14:50 13-12-2021

Դեկտեմբերի 15-ից կփոփոխվի ՊԵԿ փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկում:

Դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն: Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10.00-14.00-ն:

Քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Նմանատիպ նյութեր