2113 դիտում
15:40 12-12-2021
Մոսկվա կինոթատրոնում կայացավ Մերի Սարիկյանի «Իմ նպատակների քարտեզը» գրքի շնորհանդեսը
Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ Մերի Սարիկյանի «Իմ նպատակների քարտեզը» գրքի շնորհանդեսը: Գեղեցիկ կարճ ֆիլմերի շնորհիվ հյուրերը մի պահ ճախրեցին դեպի տիեզերք, այնուհետև վերադարձան մանկություն, իսկ հետո Մերին հանդես եկավ շատ ոգևորիչ և մոտիվացիոն ելույթով: Օդը սիրով էր լցված. հեղինակը նշեց , որ ուզում է հավատով լցնել երեկոն՝ սեփական ուժերի, նպատակների իրագործման և հաջողության իրական լինելու հանդեպ: Կարծում ենք ՝ դա նրա մոտ հրաշալի ստացվեց, այդ մասին էին պատմում ներկաների լայն ժպիտներն ու վառվող աչքերը: Ներկա էին նաև բազմաթիվ հայտնի հյուրեր:
«Իմ նպատակների քարտեզը» գիրքը հեղինակի 3-րդ գիրքն է: Այն արդեն վաճառվում է Զանգակ գրախանութում և հեղինակի պաշտոնական կայքում www.marysarikyan.com:
Ինչպես հեղինակը նշեց, «Ես գրել եմ «Իմ նպատակների քարտեզը» , որպեսզի միանգամից մեծ թվով մարդկանց համար հասանելի դարձնեմ այն մեթոդներն ու գաղափարները, որոնք օժանդակելու են իրենց նպատակների իրագործման և ներդաշնակ ապրելու ճանապրհին»:
Գրքում զետեղված յուրաքանչյուր վարժություն այնպես է մշակված, որ երակարժամկետ և հիմնաքարային ազդեցություն ունենա մարդու կյանքի վրա: Ինքնաճանաչման, անձնական աճի և գիտակից ապրելու այս ուղեցույցը կարծում ենք հրաշալի նվեր է Ամանորին ընդառաջ, որպեսզի ճիշտ քարտեզագրենք մեր նպատակները:

Նմանատիպ նյութեր
1351 դիտում
17:16 29-11-2021
«Իմ նպատակների քարտեզը». հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը
Այս բաժնից
343 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
463 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան