211652_close_icon
views-count1454 դիտում article-date 17:36 11-12-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Երևանի Կենտրոնում հանրային տրանսպորտի աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին համատեղ դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը: 

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու համար  ուսումնասիրվել է կանոնավոր  և ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 25 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում: Ախտահանիչ հեղուկի բացակայության հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ: 

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

Նմանատիպ նյութեր