«Իրենք ապացուցելու բան չունեն, ես մաքուր եմ». Սոնա Շահգելդյանը՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին. ArmLur.am
Քիչ առաջ Armlur.am-ի մեր գործընկերները զրուցել են Սոնա Շահգելդյանի հետ.«Սոնա Շահգելդյանը, անդրադառնալով թեմային, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Ես հարկերը մուծում եմ եւ միշտ էլ մուծել եմ: Եթե ոչ մի տեղ ներկա պահին գրանցված չեմ, ի՞նչ հարկի մասին է խոսքը: Այդքան շատ երգիչներ կան, ինչու չեն վճարում: Ամեն օր համերգ են անում թե՛ այստեղ, թե՛ դրսում: Ես ինքս ամեն օր զինվորների համար եմ գնում երգում, բարի կամքով օգնում եմ, ի՞նչ հարկ: Իրենք ապացուցելու բան չունեն, որովհետեւ ես մաքուր եմ:
Այսինքն բոլոր երգիչ-երգչուհիների մեջ միայն ես պե՞տք է վճարեմ հարկ: Իրենք իրավունք չունեն նման բան դնելու առանց նախապես ճշտելու, եւ այդտես էլ գրված է, որ ես անմեղ եմ, պարզապես հրավիրել են ՊԵԿ, եւ արդեն քանի անգամ գնացել, ապացուցել եմ: Բայց ես ինքս եմ արդեն դատի տալու նման վերաբերմունքի համար, քանի որ արդեն համբերությանս բաժակը լցվել է: Այդքան հարուստներ կան տարբեր բնագավառներում, թող իրենք վճարեն, ինչո՞ւ չեն վճարում, թե՞ ես, որ իմ քրտինքով եմ աշխատում պիտի վճարեմ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։