211652_close_icon
views-count1359 դիտում article-date 12:48 10-12-2021

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի․ ՄԻՊ ուղերձը

ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ․ «Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում:

Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը:

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։

Իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի»:

Նմանատիպ նյութեր