130571 դիտում
09:44 10-12-2021
Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Էդգար Դարբինյանի, Արման Սարինյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստներ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս:
Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ապակի կոտրելն ու խանութը թալանելը տևել է 20-25 վայրկյան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
33168 դիտում
20:16 10-01-2019
Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում թալանել են «Mengami» հագուստի խանութը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15496 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35747 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց