33252 դիտում
20:16 10-01-2019
Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում թալանել են «Mengami» հագուստի խանութը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Թովմասյանի որոշմամբ առանձնապես խոշոր չափի գողության և գույքի դիտավորյալ փչացման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 04:35-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա 23/27 հասցեում գործող «Mengami» տղամարդկանց հագուստի խանութից:
Հանցագործը կամ հանցագործները ապօրինի ներս են մտել նշված խանութ, տակնուվրա արել ամեն ինչ , այնուհետև խանութից գողացել այնտեղ եղած գումարն ու մեծ թվով հագուստներ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորաձաքննություներ, այդ թվում՝ ապրանքագիտական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև, թե ինչքան գումար է հափշտակվել խանութից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: