14050 դիտում
21:44 21-06-2024
Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ ապակին կոտրելու միջոցով անհայտ անձինք մուտք են գործել տուն և այնտեղից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զոհրաբ Պ․-ից, ով հայտնել է, որ տանից գողացել են գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Զոհրաբ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 30-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 08։00-ն իրեն պատկանող Քասախ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող տան եվրոպական արտադրության պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձինք մուտք են գործել ներս և 2-րդ հարկի ննջասենյակից կատարել են 55 հազար ԱՄՆ դոլար գումարի գողություն:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։