211652_close_icon
views-count1527 դիտում article-date 23:43 09-12-2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» առաջին միավորը վաստակեց

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Ալաշկերտը» Հանրապետական մարզադաշտում ոչ-ոքի խաղաց  Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ:

Երևանյան թիմի կազմում հաշիվը բացեց Բոլյեվիչը՝ հիմնական ժամանակի ավարտից 12 րոպե առաջ: Հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը:

Այսպիսով, Կոնֆերենցիաների լիգայում երևանյան թիմն իր առաջին միավորը վաստակեց վերջին խաղում:

Խմբի մյուս խաղում ԼԱՍԿ-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց ֆիննական ՀԻԿ-ի դարպասը:

A խմբում առաջին տեղը զբաղեցրեց ԼԱՍԿ-ը՝ 16 միավորով: «Մաքքաբիին» 11 միավորով երկրորդն է: ՀԻԿ-ը գրավեց երրորդ տեղը վաստակած 6 միավորով, իսկ Հայաստանի չեմպիոնը 1 միավորով եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր