211652_close_icon

Եվրոպայի Լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Ռեյնջերսի» հետ և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

views-count2578 դիտում article-date 21:09 26-08-2021

Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում ընդունել էր շոտլանդական «Ռեյնջերսին», որին առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով:

40-րդ րոպեին մեր թիմի կազմում երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ջեյմսը՝ մրցակցի դարպասապահի դեմ վտանգավոր խաղի համար։

Հայաստանի չեմպիոնը երկրորդ փորձեց գոլ խփել, ունեցավ մի քանի պահեր, սակայն այդպես էլ գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

Այսպիսով, թեպետ «Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքով պարտվեց, սակայն հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Նմանատիպ նյութեր