211652_close_icon
views-count1823 դիտում article-date 22:50 09-12-2021

ԵՄ-ում որոշել են ստեղծել Ապաստանի տրամադրման եվրոպական գործակալություն

ԵՄ-ի խորհուրդը դեկտեմբերի 9-ին հաստատել Է Ապաստանի տրամադրման եվրոպական գործակալություն ստեղծելու մասին որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Հաղորդվում Է, որ նոր գործակալությունն ստեղծվելու Է գոյություն ունեցող Ապաստանի տրամադրման եվրոպական գրասենյակի բազայի վրա, նրա նպատակն ապաստանի տրամադրման համաեվրոպական համակարգի բարելավումն Է եւ փոխգործակցության ուժեղացումը ինչպես միության անդամ երկրների, այնպես Էլ երրորդ պետությունների հետ:

Գործակալության ստեղծումն անցկացվում Է ԵՄ-ում միգրացիայի հարցով նոր եվրոպական փաթեթի համաձայնեցման շրջանակներում:

2020 թվականի վերջին ԵՄ-ն ձեռնամուխ Է եղել Միգրացիայի նոր փաթեթի քննարկմանը: Փաստաթղթում, որը դեռ պետք Է համաձայնեցվի ԵՄ-ի երկրների կողմից, առաջարկվում Է խստացնել միգրացիոն հսկողությունը Եվրամիության արտաքին սահմաններին, արագացնել ապաստան տրամադրելու հարցումների քննարկումը: Նախագիծը նաեւ նախատեսում Է Եվրամիության 27 անդամ երկրների պատասխանատվությունը միգրանտների ընդունման եւ վերադարձման համար, ինչը պետք Է նվազեցնի ճնշումը այնպիսի պետությունների վրա, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան եւ Մալթան, որոնք բախվում են միգրանտների առավել մեծ հոսքին:

Մասնավորապես, առաջարկության մեջ ասվում Է, որ պետությունները կարող են ինչպես ընդունել ԵՄ-ի որեւԷ երկրից ժամանած փախստականներին, այնպես Էլ իրենց վրա պարտավորություններ վերցնել, այդ թվում՝ ֆինանսական, այն անձանց վտարելու համար, ովքեր Եվրամիության տարածքում մնալու իրավունք չեն ստացել:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Եվրամիությունը շուրջ 10 միլիարդ եվրո կհատկացնի առաջիկա վեց տարում միգրացիայի բնագավառում ընդհանուր քաղաքականության իրագործման համար:

Վերջին ժամանակներս Բելառուսի հետ Լեհաստանի, Լիտվայի ու Լատվիայի սահմաններին ուժեղացող միգրացիոն ճնշման ֆոնին ստեղծված ճգնաժամի կապակցությամբ ԵՄ-ում սկսել են խոսել այն անհրաժեշտության մասին, որը վերաբերում Է ամենակարճ ժամկետում միգրացիայի եւ ապաստան տրամադրելու համաեվրոպական փաթեթի համաձայնեցման գործում առաջընթացի հասնելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր