211652_close_icon

Եվրամիությունը մտադիր է ստեղծել ցամաքային ու ծովային սահմանների պահպանության գործակալություն

views-count1316 դիտում article-date 14:53 09-12-2015
Եվրագոտում միգրացիոն ճգնաժամը լուծելու նպատակով Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին առաջարկելու է ստեղծել ցամաքային ու ծովային սահմանների վերահսկման գործակալություն, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Եվրախորհրդարանի իրազեկ աղբյուրին: «Առաջարկի իմաստն այն է, որ այդպիսի գործակալությունը կկարողանար իր մասնագետներին ուղարկել թեժ կետեր՝ առանց ԵՄ այս կամ այլ ներկայացուցչի հետ համաձայնեցնելու»,-ընդգծել է աղբյուրը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դեկտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը առաջարկություններ կներկայացնի եվրոպական սահմանային ու առափնյա պահպանության ծառայության ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայից ԵՄ տարածքում փախստականների տեղաբաշխման խորհրդատվություններ:

Նմանատիպ նյութեր