Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ, թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: