«Դելիմիտացիան նոր Ալեքսանդրապոլ է մեզ համար. Հայաստանը կիսելու, Հայաստանը Թուրանի միջանցք դարձնելու ծրագիր». Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
168.am.-ը գրում է. «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն է: Հաղորդման ընթացքում ներկայացրեցինք մի քարտեզ, որը տևական ժամանակ թաքցվում էր հայ հանրությունից և որն ըստ մեր աղբյուրների՝ այս պահին բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթ է, որում նշված են բանակցվող կոմունիկացիաները, ճանապարհները: Ըստ մասնագետների՝ ներկայացվող քարտեզում չկա հայկական շահ, այլ թուրքական և ադրբեջանական շահերն են ուրվագծվում և հեռահար նպատակները:
Ստորև ներկայացնում ենք քարտեզը.

Դավիթ Շահնազարյանը նշել է. Դելիմիտացիան նոր Ալեքսանդրապոլ է մեզ համար. Հայաստանը կիսելու, Հայաստանը Թուրանի միջանցք դարձնելու ծրագիր: Արդյունքներն արդեն Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին: Մենք մտել ենք դելիմիտացիայի օրակարգի մեջ, որն արդեն կործանարար է Հայաստանի համար, ծանրագույն հարված է մեր պետականությանը: Սրանք Ադրբեջանի քաղաքական և ոչ տնտեսական նախագծեր են՝ ուղղված Հայաստանի պետականության, Հայաստանի ինքնիշխանության դեմ: Աշխարհաքաղաքական լրջագույն պրոցեսներ են տեղի ունենում:
Նոր պատերազմը օդում կախված է, և դրանում միայն Փաշինյանի գործոնը չէ, նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոններ և գործընթացներ կան: Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետների հանդիպմանը քարտեզներ է տարել, որոնք ի օգուտ Հայաստանի չեն:
Այն, որ ասում են՝ ճանապարհները կբացվեն, կլինի ապաշրջափակում, ՀՆԱ-ն կաճի 30%-ով, Հայաստանը կդառնա Նյուվասյուկի՝ կատարյալ անհեթեթություն է և հիմարություն: Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը չնչին է, իսկ ճանապարհների ապաշրջափակումն առաջին հերթին անվտանգություն է, հետո նոր՝ տնտեսություն:
Մանրամասներն՝ այստեղ