21471 դիտում
11:24 07-12-2021
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ուեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 24 հասցեի դիմաց բախվել են անհայտ վարորդի կողմից վարած BMW մակնիշի, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ե.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Դ.-ի վարած Toyota մակնիշի, Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Ն.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, 31-ամյա Անդրանիկ Ա.-ն, 17-ամյա Վլադիսլավ Ե.-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Մովսիսյանը:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է BMW -ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+