211652_close_icon
views-count51081 դիտում article-date 18:48 21-05-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota Altezza-ն ու BMW-ն, BMW-ն էլ կայանված Mercedes-ին ու Opel-ին, Toyota Altezza-ն էլ բախվել է կայանված BMW-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոցում բախվել են Opel մակնիշի 35 ZD 562 համարանիշի, BMW մակնիշի 36 GC 653 համարանիշի, Mercedes մակնիշի 35 RԼ 826 համարանիշի, Toyota Altezza մակնիշի 35 ՍN 294 համարանիշի և BMW մակնիշի 99 DD 799 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Toyota Altezza-ն բախվել է BMW-ն -ին, BMW-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes-ին և Opel-ին և Opel-ը, առաջ հրելով այն, հայտնվել է բաժանարար գոտու կանաչ հատվածում, Toyota Altezza-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող BMW-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր