Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Բաղրամյան պողոտայում բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն, այնուհետև «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին, վերջինը՝ «Opel»-ին, «Opel»-ն էլ՝ «Toyota»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մարշալ Բաղրամյան պողոտայում բախվել են «Tesla» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Tesla»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի, վերջինը՝ «Opel» մակնիշի, վերջինն էլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Դարբինյանը և կրտսեր պարեկ Արման Սարինյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։