Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերից, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև: