211652_close_icon
views-count56256 դիտում article-date 18:10 05-12-2021

Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան. պատճառը անցակետի վատ աշխատելաոճն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի խմբագրություն են զանգահարել բազմաթիվ վարորդներ ու ահազանգել, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում:
 
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զանգահարած վարորդներն ասում էին. «3 սուտկա է, Սադախլոյի տամոժնում լռված ենք, մեր հայ տամոժնիկները չեն աշխատում,  3 սուտկա է, մոտ 400 ավտո կանգնած ա էստեղ:
 
Վրաստանից ուզում ենք գալ Հայաստան, բայց դեպի Հայաստան եկող հատվածը  մի քանի շարքով կանգնած են մեքենաները: Հայաստանը ավտոներին չի ընդունում, որ Վրաստանը մեզ բաց թողնի: Ասում են ռենտգենի հետ ա կապված խնդիրը, իբր 1 հատ ռենտգենի սարք կա, դա էլ նորմալ չի աշխատում:
 
Առավոտվանից 7-8 ավտո հազիվ է անցել: Համ ռենտգենն է պատճառը, համ էլ մեր հայ տամոժնիկները չեն ուզում աշխատեն կոնկրետ: Ոչ միայն ֆուռերն են մնացել, նաեւ մարդատար և ուևորատար մեքենաներն են կանգնած»,-ասաց ահազանգած վարորդը, հավելելով, որ իրենք հանդիպել են հայկական կողմի անցակետի աշխատակիցների հետ, ովքեր ասել են, որ աշխատակիցներն են քիչ, դրա համար է նման իրավիճակ ստեղծվել:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր