211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Իրան-Հայաստան սահմանային անցակետում․ 1000-ից ավելի բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան, իսկ իրանցի վարորդները և՛ մտնում, և՛ դուրս են գալիս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8827 դիտում article-date 11:56 17-06-2025
Այսօր՝ հունիսի 17-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել մեծ թվով հայ վարորդներ, ովքեր արդեն 10 օր է՝ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան։

Նրանք ասում էին․

«Իրան-Ագարակ տամոժնիայում հայ վարորդները անտեսված վիճակում են էն աստիճանի, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց պարսիկները առանց որևէ խնդրի և՛ դուրս են գալիս, և՛ մտնում են, իսկ մենք արդեն 10 օր կանգնած ենք ու հույս չունենք, որ մոտակա օրերին կարանք դուրս գանք ստեղի տամոժնիայով։ Մեր մաքսատանը դիմել ենք զանգով, բայց նորից անտեսվել ա մեր բողոքը։ 1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր