211652_close_icon
views-count2771 դիտում article-date 23:26 29-11-2021

Քաջարանի ավագանու ուղերձը դատարանին՝ ի պաշտպանություն կալանավորված համայնքապետի. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին նիստ էր հրավիրել։ Նպատակն էր՝ ուղերձ հղել ի պաշտպանություն Քաջարանի կալանավորված ղեկավար Մանվել Փարամազյանի։

«Հարգելի դատարան, հայտնում ենք Ձեզ մեր խոր անհանգստությունն այն հանգամանքի մասին, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն վեց ամիս գտնվում է արգելանքի տակ։ Նրա բացակայության պայմաններում համայնքը գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են տեղական ինքնակառավարման դրույթները, որոնք ենթադրում են միայն ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար և ավագանի։ Աներկբա է նաև Քաջարան համայնքի համար, գրեթե 100 տոկոս քվե ստացած համայնքի ղեկավարը գտնվում է կալանքի տակ։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունն ու իրավաչափությունը։

Ավելին, դրանք հետագայում միանշանակ կլինեն ՄԻԵԴ գանգատի առարկա։ Ներկայումս քաջարանցու ընտրական իրավունքի խախտման պայմաններում ինչպե՞ս պետք է իրականացվի համայնքային կառավարումը, երբ մենք գործ ունենք ամբողջապես պարալիզացված համայնքային կյանքի, մշակույթի, աշխատավոր քաջարանցու վստահության բացակայության հետ, երբ վերջիններս կայացրած որոշումը երաշխավորված չէ։ Այսօր, բոլոր ժամանակների անառիկ Սյունիքը, կանգնել է պատմական հորձանուտն անցնելու առաջ։ Իսկ սյունեցուն ոգեշնչելու, իր դիրքերում ամուր կանգնելու, բնօրրանը չթողնելու պայմաններ ստեղծելու փոխարեն՝ գլխատում են։ Սա է ներկայիս կարգավիճակով Քաջարան համայնքը։ 

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր