Քաջարանի համայնքապետի կալանավորման դեմ բողոքը մակագրվեց Արմեն Դանիելյանին, որը վաղուց է իր հավատարմության երդումը տվել գործող իշխանություններին․ Ռոբերտ Հայրապետյան
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվեց Արմեն Դանիելյանին, ով վաղուց է իր հավատարմության երդումը տվել գործող իշխանություններին։
Վերաքննիչ դատարանի մակագրող համակարգչի առգրավման սպասելի պտուղներից մեկն էլ հենց սա էր՝ համայնքապետերի գործը մակագրել յուրայիններին, ովքեր վաղուց մոռացել են թե ինչ է արդարադատությունը»: