211652_close_icon
views-count3884 դիտում article-date 22:21 29-11-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանլեիություն:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ը կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի  30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մառախուղ:

Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Նմանատիպ նյութեր