slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել
211652_close_icon

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել

views-count1949 դիտում article-date 11:58 29-11-2021

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ: Արցախի ԱԺ աշխատակազմի հրապարակած հայտարարությունը՝ ստորև.

«Գաղտնիք չէ, որ ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավորների համար հանդիպումներ անցկացնելը գործելաոճ է և ցանկացած առարկայական հանդիպման առաջարկ անպատասխան չի մնում:

Օրերս ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է մեր խմբակցության հետ հանդիպման հարցը: Թերևս զարմանալի է, բայց հասկանալի, թե ինչու են այդ հասարարական կազմակերպությունները միջնորդավորված հանդիպում ցանկանում, այն պարագայում, երբ հանգիստ կարող են դիմել խմբակցությանը:

Այնուամենայնիվ, չտրվելով մանրամասներին, մեր խմբակցությունը հայտարարում է, որ այդ կազմակերպությունների հետ պատրաստ է հանդիպման, եթե տվյալ կազմակերպությունները կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ, քանզի քննարկման թեման, որը չգիտես ինչու խիստ վրդովվեցրել է այդ կազմակերպություններին, վերաբերվում է հենց այդ հանգամանքին: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ ներկայումս նախապատրաստվում է և դրվելու է հանրային քննարկման հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության և ֆինանսների ծագման աղբյուրների հսկողության մասին օրենքի նախագիծ և հուսով ենք տվյալ կազմակերպությունները ակտիվորեն կմասնակցեն հանրային քննարկումներին:

Նմանատիպ նյութեր