211652_close_icon
views-count1381 դիտում article-date 23:29 26-11-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և պատմական սերտ կապերի վրա:

«Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակույթի, կրթության, նորարարությունների և այլ ոլորտներում։ Համոզված եմ, որ առավել կխորացնենք և կզարգացնենք փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

Նմանատիպ նյութեր