21762 դիտում
16:50 25-11-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են Lada Priora-ն ու Mitsubishi Pajero io-ն. վերջինս արգելափակվել է ձյան շերտի մեջ և այն դուրս բերելու համար ժամանել են փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ալագյազ –Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նարեկ Ղ.-ի վարած Mitsubishi Pajero io և Արսեն Մխիթարյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձյան շերտի մեջ, արգելափակվելով:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mitsubishi-ն անվտանգ վայր:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Մանուկ Սարգսյանի և Արամ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տեղոմ հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+