Բողոքի ցույց ու գործադուլ՝ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակազմն այսօր՝ նոյեմբերի 25-ին, կրկին բողոքի ցույց ու գործադուլ է իրականացրել՝ պահանջելով աշխատանքի վերականգնել մարզպետի որոշմամբ օրեր առաջ աշխատանքից ազատված տնօրեն Սյուզաննա Բալայանին:
Մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ՝ նոր տնօրեն է նշանակվել Վանաձորի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, սոնոգրաֆիստ Անահիտ Դարբինյանը:
Աշխատակիցների խոսքով՝ տնօրենին ազատել են ֆեյսբուքում ինչ-որ նկարի տակ դրված լայքի պատճառով: Մարզպետարանից սակայն նշում են, որ ազատման պատճառը պոլիկլինիկա այցելած քաղաքացիներից ստացված դժգոհություններն են եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի