Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում տեղի ունեցավ կլինիկական լաբորատորիայի լաբորանտի թափուր հաստիքի համար նախատեսված մրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 8-ին Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում տեղի ունեցավ կլինիկական լաբորատորիայի լաբորանտի թափուր հաստիքի համար նախատեսված մրցույթը: Հանձնաժողովի կազմում էին նախագահ Զ. Մարգարյանը, մարզպետարանի ներկայացուցիչ Ռ. Պողոսյանը, թիվ 5 պոլիկլինիկայի բժիշկներ Վ.Ղարագյոզյանը, Կ. Բաղդասարյանը, Ս. Նասիլյանը:
Թափուր հաստիքի համար մասնակցում էին 11 դիմորդ: Մրցույթը սկսվեց ժամը 15:00-ին և ավարտվեց 20:15-ին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողի հետ զրույցում դիմորդներն ասում էին, որ գոհ են հանձնաժողովից, մտածում են, որ Լոռվա մարզում արդարություն կա. «Սպասում ենք արդյունքներին»:
Նոյեմբերի 29-ին նույն պոլիկլինիկայի տնօրենի հաստիքի համար մրցույթ է անցկացվելու: Մասնակցելու են Լոռվա մարզի լավագույն բժիշկները:
Լուսանկարները` Արմինե Դանիելյանի