211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում պատվաստված 16-ամյա տղան օրեր անց ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ սանավիացիայով՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5281 դիտում article-date 14:59 06-10-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ծայրահեղ ծանր վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն տղա է տեղափոխվել: 

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 շաբաթ առաջ տղային Լոռու մարզի պոլիկլինիկաներից մեկում պատվաստել են ու նա գնացել է տուն, ինչից հետո մի քանի օր տղայի ինքնազգացողությունը վատացել է, ունեցել է սրտխառնոց և ծնողները, տեսնելով, որ այլևս ի վիճակի չեն երեխային բուժել, շտապ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, որից հետո որոշում է կայացվել, որ երեխան պետք է շտապ տեղափոխվի Երևան՝ հետագա նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար: 
 
Մոտ 1 ու կես ժամ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնից սանավիացիայի ուղղաթիռով տղան տեղափոխվել է Երևան: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Վահե Բ.-ն է, ով պատվաստվել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր