211652_close_icon
views-count5108 դիտում article-date 18:11 24-11-2021

ՀՕՊ վարժանքներ են անցկացվել. ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի

ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-ից 24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։

ՊՆ-ից հայտնում են, որ զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։

Նմանատիպ նյութեր