211652_close_icon
views-count1751 դիտում article-date 14:24 23-11-2021

«Scylla»-ն իր 4,9 մլն դոլարի վենչուրային ներդրումն ուղղում է գլոբալ շուկայում առավել տարածմանն ու ամերիկյան և հայկական թիմերի ընդլայնմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների առաջատար «Scylla» ընկերությունը վերջերս ստացած 4,9 միլիոն դոլարի վենչուրային ներդրումներն ուղղել է իր արտադրանքի կատարելագործմանն ու ԱՄՆ-ում և Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ներդրումները ներգրավվել են ավելի վաղ այս տարի՝ Seed փուլում: Ներդրումային միջոցները կուղղվեն նաև համաշխարհային շուկայում «Scylla»-ի տեխնոլոգիայի առավել տարածմանը և արհեստական բանականության հիման վրա աշխատող անվտանգային տեխնոլոգիան ավելի բազմակողմ ու ճշգրիտ դարձնելուն:
Seed փուլի ներդրողներ «Mucker Capital»-ը, «BAJ Accelerator»-ը և «Hustle Fund»-ը աջակցում են «Scylla»-ի աճի ռազմավարությանը:

«Scylla»-ի տեխնոլոգիաները կիրառվում են աշխարհի առաջատար ավտոգործարաններում, մարզադաշտերում, դպրոցներում, հիվանդանոցներում, օդանավակայաններում. օրինակ՝ «Daimler», «Major League Baseball», «Chicago Cubs», «CCSD», «Oman Airports Management Company» և այլն:

«Մենք շարունակում ենք հզորացնել ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման մեր լուծումները, որոնք հաճախորդ-կազմակերպություններին ու անհատներին օգնում են կանխավ հայտնաբերել վտանգները և կանխարգելել սպառնալիքները: Այս նոր ներդրումային միջոցների օգտագործումը մեզ թույլ կտա արագացնել տեխնոլոգիաների աճը և ավելի շատ հաճախորդներ ներգրավել», - նշել է «Scylla»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանը:

«Մենք աջակցել ենք Scylla-ին և նրանց հիմնադիրներին, քանի որ հավատում ենք թիմին ու առաքելությանը: «Scylla»-ն առաջատար մասնավոր անվտանգության համակարգ է, որի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բարձրացնել մասնավոր և հանրային անվտանգության որակը: «Scylla»-ի լուծումներն ապահովում են բացառիկ ճշգրտություն՝ նվազեցնելով կեղծ ահազանգերի 99%-ը», - նշել է «Mucker Capital»-ի համահիմնադիր և բաժնետեր Վիլյամ Շուն:

«Scylla»-ի տեխնոլոգիան (տեսանյութ) հզորացնում է մասնավոր անվտանգության ոլորտը հաջորդ սերնդի AI (արհեստական բանականության) լուծումներով, առաջարկելով օբյեկտների ևանոմալիաների հայտնաբերում, հետագծում, վարքագծի ճանաչում, ներխուժման հայտնաբերում, դեմքի ճանաչում, ջերմային զննում, անձի որոնում, անօդաչու թռչող սարքերի անվտանգություն:

«Scylla»-ի հայաստանյան գրասենյակում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ: Թիմը համալրելու նպատակով ընկերությունը հայտարարում է նոր աշխատատեղերի ստեղծման մասին. կարող են դիմել DevOps Engineers, .NET Software Developer, Senior C++ Developer, Front-End Developers, Back-End Engineers, Tech Support մասնագետները: 
«Scylla»-ի մասին
«Scylla»-ն հիմնադրվել է 2018թվականին: Ընկերությունը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող՝ իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումներ, որոնք օգնում են ընդլայնել անվտանգության ենթակառուցվածքները, խնայել ծախսերը և մեծացնել իրավիճակի մասին իրազեկությունը: «Scylla»-ի տեխնոլոգիական լուծումները տրամադրում են բացառիկ ճշգրտություն ու արդյունավետություն՝ մինչև 99%-ով նվազեցնելով կեղծ ահազանգերը: Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման «Scylla»-ի տեխնոլոգիան համաշխարհային շուկայի առաջատար լուծումներից մեկն է:

Հանրային կապերի բաժին
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր