904 դիտում
10:46 22-11-2021
Երվանդ Երկանյանի 70-ամյակը կնշանավորվի հոբելյանական համերգով
Նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 70-ամյակին նվիրված համերգ։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգահանի հոբելյանին նվիրված երեկոյին ելույթ կունենան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան)։
Համերգին կհնչեն Երվանդ Երկանյանի խմբերգային և գործիքային ստեղծագործությունները:
Նշենք, որ Երվանդ Երկանյանը 1987-1994թթ. եղել է հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը․ այդ տարիներին մշակել է ավելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թվականից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավար, 1996 թվականից՝ «Հայաստան» նվագախմբի ղեկավար, 1999 թվականից՝ «Մադրիգալ» անսամբլի ղեկավար, 2000 թվականից՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն։
Երվանդ Երկանյանի գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր։

Նմանատիպ նյութեր
935 դիտում
16:28 10-05-2021
Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական համերգով
1026 դիտում
17:20 16-12-2021
Երևանի պետական կամերային երգչախմբի 25-ամյակը կնշանավորվի համերգով
Այս բաժնից
418 դիտում
19:23 30-04-2024
ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ
460 դիտում
19:10 30-04-2024
Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս լինել․ Արարատ Միրզոյան