211652_close_icon
views-count4486 դիտում article-date 11:30 21-11-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 492, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 492 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334 075-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7278 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Նոյեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1405 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8683-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1594 է, ընդհանուր առողջացածներինը՝ 305 611, փաստացի բուժվողներինը՝ 19 781: Մեկ օրում արվել է 7436 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 306 456 թեստավորում:

Նմանատիպ նյութեր