17242 դիտում
18:10 19-11-2021
Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Հայփոստ» ՓԲԸ-ից չհրկիզվող պահարանները գողացողներին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տաք հետքերով բացահայտել են երեկ՝ նոյեմբերի 18-ին, Մալաթիա վարչակա1ն շրջանում «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 2 չհրկիզվող պահարանների գողության դեպքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։40-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ 49-ամյա Արա Կ-ն և հայտնել, որ Սեբաստիա փողոցի 78 հասցեից գողացել են «Հայփոստ»-ի 2 չհրկիզվող պահարանները։
Մալաթիայի ոստիկանները Ռիգայի փողոցից նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկել 38-ամյա Էդուարդ Ղ-ին, 36-ամյա Սարգիս Պ-ին, 30-ամյա Նարեկ Ս-ին և 31-ամյա Հովհաննես Շ-ին։
Պարզվել է, որ նշված անձինք չհրկիզվող պահարանները գողացել, ապա տեղափոխել են վերջինիս կողմից վարած ավտոմեքենայով։
Նշված անձինք բաց են թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
15445 դիտում
22:24 06-01-2021
Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են «ԱՊՊԱ» գործակալության գրասենյակից մի քանի համակարգիչներ գողացողներին
86734 դիտում
14:51 16-06-2018
Կրակոցներ Երևանում. Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են օրվա կրակող հերոսին և ավտոմատը