86728 դիտում
14:51 16-06-2018
Կրակոցներ Երևանում. Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են օրվա կրակող հերոսին և ավտոմատը
Երեկ՝ հունիսի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գագարինի փողոցում կրակոցներ են հնչում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետը:
Ժամանել է նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ, 31-ամյա Կարեն Մանուկյանը բացահայտ արհամարական վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ և Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից անկանոն կրակոցներ է արձակել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով վնասվել է Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքը:
Արդեն դեպքի վայրում Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված մեկ գնդակ, իսկ Կ.Մանուկյանի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգը, փամփուշտատուփով, որի մեջ եղել է 25-ից ավելի փամփուշտ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և կասկածյալ Կ Մանուկյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Հայտնաբերված ինքնաձիգն էլ առգրավված է և քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
60251 դիտում
10:50 25-01-2018
Կրակոցներ՝ Աբովյան քաղաքի մարզադաշտի հարևանությամբ. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «հերոսին»
20966 դիտում
13:46 06-12-2019
Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ատրճանակից կրակոցներ արձակող 33–ամյա «հերոսին»