15445 դիտում
22:24 06-01-2021
Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են «ԱՊՊԱ» գործակալության գրասենյակից մի քանի համակարգիչներ գողացողներին
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, «ԱՊՊԱ» գործակալության գրասենյակից գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ ժամը 02:45-ի սահմաններում Րաֆֆու փողոցում գործող «Ռոլսեն» խանութի մոտ 3 կասկածելի անձինք կան:
Մալաթիայի ոստիկանները համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի ստացված տեղեկություններով ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և գողություն կատարելու կասկածանքով նշված վայրից Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:
Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 22-ամյա Հայկ Ավետիսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ դռան ապակին կոտրելու միջոցով Րաֆֆու փողոցում գործող «ԱՊՊԱ» գործակալության գրասենյակից գողացել է 3 համակարգիչ:
Մինչ ոստիկանությունում նա հայտնում էր, որ գողությունը կատարել է միայնակ, Մալաթիայի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ հունվարի 6-ին, ոստիկանություն է ներկայացել Երևաի բնակիչ, 22-ամյա Նարեկ Ավետիսյանը, ով ոստիկանությունում հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը՝ Հայկ Ավետիսյանի հետ միասին:
Ոստիկանությունը հայտնաբերել է գործակալությունից հափշտակած համակարգիչները, իսկ Ն. և Հ. Ավետիսյանները բաց են թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանութան Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
17239 դիտում
18:10 19-11-2021
Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Հայփոստ» ՓԲԸ-ից չհրկիզվող պահարանները գողացողներին