211652_close_icon
views-count2009 դիտում article-date 13:16 18-11-2021

Գյումրիում տրանսպորտը լրիվ կնորացվի. 63 միկրոավտոբուս է գնվելու. Կառավարությունը հատկացրել է 441 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում 462,25 մլն դրամ հատկացրեց 4 մարզերի 4 համայնքներում 4 սուբվենցիոն ծրագրերի իրագործման համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ համայնքներն այդ ծրագրերով իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է:

Նա տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզում մեկ ծրագիր է՝ 5 մլն դրամ, Գեղարքունիքում  մեկ ծրագիր է՝ 7 մլն, Լոռու մարզում մեկ ծրագիր է՝ 5,2 մլն եւ Շիրակի մարզում մեկ ծրագիր՝ 441 մլն դրամի:

«Այս վերջին ծրագիրը Գյումրի քաղաքին է վերաբերում: Ծրագիրը 881 մլն դրամ արժողություն ունի Գյումրիում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքակային ամբողջ ավտոբուսային պարկը թարմացնենք: Ծրագրի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»,- ասաց Սանոսյանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանուր առմամբ 2021 թվականին 47 մլն սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, իսկ 2018-ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել. «Բացի դրանից կառավարությունը նաեւ ուղիղ ներդրումներով է ծրագրեր իրականացրել համայնքներում: Միայն ուղիղ ծրագրերով 2018-ից ի վեր համայնքներին տրվել է շուրջ 86 մլրդ դրամ: Այսինքն ստացվում է, որ սուբվվենցիոն ծրագրերով եւ ուղիղ ներդրումներով, մենք շուրջ 400 մլն դոլարի ներդրում ենք արել համայնքներում:

2022-ի բյուջեի նախագծով նախատեսել ենք, որ այդ ներդրումների ծավալները պետք է էականորեն մեծանան: Սա շատ կարեւոր արձանագրում է: Ծրագրեր ենք իրականացրել ճանապարհաշինության, դպրոցաշինության, կրթության, ջրային ենթակառուցվածքների վերանորոգման ոլորտներում»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր