211652_close_icon
views-count1900 դիտում article-date 09:25 18-11-2021

Կգնա՞ն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեի իրադարձությունների ֆոնին ռուսական ԶԼՄ-ները հատուկ շեշտադրումներ են անում այն հանգամանքին, որ ԱԺ նիստում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորները «հերթով-շարքով» օգնության էին կանչում Ռուսաստանին՝ միևնույն ժամանակ շանտաժ անելով Մոսկվային, թե հակառակ դեպքում կդիմեն այլ ուժերի: Ռուսաստանյան մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ ոչ միայն նոյեմբերի 16-ի իշխանական ելույթներն ու հայտարարությունները, այլև վերջին շրջանում առավել սրված հակառուսական «քաոսը» հուշում են, որ պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության խնդիր է դրել:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ԱԺ նոյեմբերի 16-ի նիստի բոլոր ելույթներն անխտիր մշակված կամ հաստատված են «ամենավերևում», այն է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այն, որ ՔՊ-ում ելույթների գերակշիռ մասը նախապես համաձանեցվում է, նորություն չէ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս դեպքում աշխատել են ամեն մի ձևակերպման վրա, որպեսզի «կուրսը» նույնական լինի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր