Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Պապիկյանը
Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Պապիկյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից:
Հրամանագրերը՝ ստորև.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»:
Նշենք, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը ազատվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն Պապիկյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: