211652_close_icon
views-count5781 դիտում article-date 11:52 11-11-2021

Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի դիմաց․ ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին․ ուղիղ

Tert.am-ը գրում է. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության մոտ ընթացող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ ոստիկանները արհեստական պատճառաբանությամբ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Կառավարության շենք։

«Այս Կառավարությունն ավելի շատ վախենում է իր քաղաքացիներից։ Վախենում է, քանի որ գիտակցում է, որ իր քաղաքացիների համար այս Կառավարությունը կապիտուլյանտ, հողատու, դավաճան է։ Իրենք վախենում իրենց քաղաքացիներից, քան թշնամուց։ Թշնամու առաջ վաղուց արդեն ծնկել են, դրա համար ծնկածի հոգեբանությամբ պատրաստ են թշնամու առաջ ամեն ինչ զիջել»,-հայտարարեց Մանուկյանը՝ նշելով, թե ցանկանում էին Կառավարությունում հայտարարել, որ այս իշխանությունները վաղուց դադարել են ժողովրդի անվտանգության, ինքնիշխանության երաշխավորը լինել։

Մանուկյանը հայտարարեց, որ թեև կառավարություն մուտք չեն գործել, միևնույն է, կառավարության անդամները պատասխան են տալու։

«Այսօր՝ ժամը 14։00-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ երեկ կեսգիշերից ՀՀ սուվերեն տարածքում թշնամական մաքսային և ոստիկականական կետեր տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցերը քննարկելու համար։ Հատուկ հաշվետվության են կանչվել նաև Կառավարության ներկայացուցիչներ»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր