Ավտովթար՝ Արարատի մարզում․ Սուրենավանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինի 42-ամյա վարորդը եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինա Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադա Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության և Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։