ԱԱԾ-ում հարցաքննության են հրավիրել Գագիկ Ծառուկյանին. շենքի դիմաց հավաքված մեծ թվով ոստիկանները, ուժ կիրառելով, բերման են ենթարկում Ծառուկյանի աջակիցներին. Ուղիղ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/14/Tsarukyan/3316958]Tert.am[/url]-ը գրում է Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է։ Նրան հարցաքննում են։ ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են նրա աջակիցները։ Այստեղ են նաև իրավապաշտպաններից մի քանիսը։
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է անում Ծառուկյանի տանը։ Նշենք, որ այնտեղ են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։
Գ. Ծառուկյանի տան մոտ են հավքավել նաև բազմաթիվ քաղաքացիները, որոնք վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան իրավապահները եկել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատուն: