211652_close_icon
views-count27408 դիտում article-date 22:11 10-11-2021

Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաների մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել. aravot.am

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ՝ Արթուր Հակոբյանին ու  ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին։

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն,  նրանք ձերբակալվել էին  քաղաքացուց 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործի շրջանակում․ Գյումրու  համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը  բնակչին նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալման անձանց պահպանման վայրում գտնվելիս՝ այս պաշտոնյաների մարմնի արտաքին զննության ժամանակ նկատվել են մարմնական վնասվածքներ՝ սպիներ ու վերքեր մարմնի բազմաթիվ հատվածներում․ որովայնի, աջ ու ձախ սրունքների, գլխի ծոծրակային հատվածում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր