211652_close_icon
views-count750 դիտում article-date 22:35 09-11-2021

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Նոյեմբերի 8-ին Լյուբլյանայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակը։ Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ եղան նաև Մարդու իրավունքների վարչության պետ Նատաշա Բերգելի, Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Բարբարա Կրեմժարի և Երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Ռոկ Տոմշիչի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանը։

Կողմերը քննարկեցին ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ նախարարական հանդիպմանը և գագաթաժողովին առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում կարևորվեց Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը հիմնախնդրի տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: 

Նմանատիպ նյութեր