32981 դիտում
10:22 09-11-2021
Երևանում ֆուտբոլային ակումբի գլխավոր հաշվապահի կողմից վրաերթի ենթարկված Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Suzuki-ին վարել է Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գ.-ն, ով վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 47-ամյա Արթուր Մ.-ին, որից հետո բախվել Արթուր Մ.-ի կողմից վարած, սակայն այդ պահին ճանապարհի դիտահորերի վերանորոգման համար կայանված ГАЗ մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Սամվել Հ.-ին պատկանող, սակայն ճանապահի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով, բախվել Երևանի բնակիչ, անհատ ձեռներեց, 28-ամյա Արմեն Ս.-ի կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին, ապա բախվել ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննութան բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Աննա Գ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի ֆուտբոլային ակումբներից մեկում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ մահացածն էլ աշխատում էր Երևանի քաղաքապետարանում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին: վարորդը փախուստի չի դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վերջինս ստացել էր 2 ոտքերի բաց կոտրվածք, վնասվել էր նաև նրա փայծաղը:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Վրաերթ-վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղակությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+