211652_close_icon
views-count42585 դիտում article-date 22:14 06-11-2021

Քեզ բացակա չենք դնի. Ծաղկալանջ գյուղում հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Սամվել Պոչիկյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրացավ 44-օրյա պատերազմում նահատակված, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի լեգենդ դարձած հերոս Սամվել Պոչիկյանի մահվան մեկ տարին:
 
Սամվելի որդիներից ավագը՝ Մարտինը, սովորում է 2-րդ դասարանում, իսկ կրտսերը՝ Նարեկը, 1-ին դասարանում: Սամվելը ընտանիքի միակ կերակրողն էր:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական հրոսակները ձեռնարկեցին իրենց ագրեսիան Արցախի դեմ, Սամվելը կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքի անվտանգությունը:
 
Սամվելը հերոսացել է Շուշիում՝ նոյեմբերի 6-ին: Սամվելի կինը՝ Հեղինը Միսկարյանը, պատմեց, որ Սամվելը ցանկանում էր գնալ Արցախ, բայց ինքը պնդել է, որ ետ կանգնի այդ մտքից, բայց ամուսինն ասել է, որ այնտեղ 18-19 տարեկաններ մեր եղբայրներն են զոհվում, ու ինքն իր տեղը չի գտնում: Այդպես զինկոմիսարիատի երկրորդ ծանուցումը ստացել է ու միացել հայրենիքի նվիրյալ պաշտպաններին:
 
Հեղինեն նաև ասաց, որ Սամվելին ճանաչել են վզնոցով և մեդալյոնով, որոնք պատերազմ գնալուց առաջ՝ որպես պաշտպան, ինքն էր փոխանցել նրան:
 
Ներկաները, որոնց թվում էին զինվորականներ, հերոսի հարազատներ, ընկերներ, Սամվելի տանից այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ հոգեհանգստյան կարգ կատարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Քեսաբյանը:
 
Սամվել Պոչիկյանը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր